Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի 17-րդ առաջնության 8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Ուկրաինայի ուժեղ հավաքականի հետ: Ընդ որում, Լիլիթ Մկրտչյանն ու Նելլի Աղինյանը խաղաղությամբ են ավարտել իրենց պարտիաները համապատասխանաբար Նատալյա Ժուկովայի եւ Իննա Գապոնենկոյի հետ, իսկ Լիլիթ Գալոյանը հաղթանակ է տարել Աննա Ուշենինայի նկատմամբ: Միայն մեր թիմի առաջատար Էլինա Դանիելյանն է պարտվել վարկանիշով իրենից ցածր դիրքերում գտնվող Կատերինա Լահնոյին:
8-րդ տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը 11 միավորով Ուկրաինայի եւ Ադրբեջանի թիմերի հետ կիսում է 3-5 հորիզոնականները, իսկ առաջատարները 14-ական միավորով Ռուսաստանի եւ Վրաստանի հավաքականներն են:




























