ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Սերբիան պետք է միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և դադարեցնի սերտ հարաբերությունները Մոսկվայի հետ՝ ԵՄ անդամակցության գործընթացն առաջ տանելու համար։

«Բալկանյան երկրների արտաքին գործերի նախարարներն աշխատանքային ճաշ են ունեցել ԵՄ նախարարների հետ… Մենք ողջունում ենք մի շարք երկրների համարձակ և ռազմավարական ընտրությունը, որոնք լիովին միացել են մեր արտաքին քաղաքականությանը և պատժամիջոցներին:

Մենք նաև մատնանշել ենք նրանց, ովքեր դեռ ամբողջությամբ չեն համապատասխանեցրել իրենց քաղաքականությունը ԵՄ քաղաքականության հետ կամ ընդհանրապես դա չեն արել, մասնավորապես՝ Սերբիան, որ Ռուսաստանի հետ սերտ կապերի պահպանումն անհամատեղելի է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի հետ, ինչպես նաև վնաս է հասցնում ազգային շահերին»,- ասել է Բորելը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է РИА Новости-ն։