ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Չինաստան, որտեղ կմասնակցի գործարար համաժողովին և հանդիպումներ կունենա ՉԺՀ-ի ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Միշուստինն իր երկօրյա այցը սկսում է Շանհայ այցելությամբ։ Այստեղ նա ելույթ կունենա ռուս-չինական գործարար համաժողովում։ Միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի և Չինաստանի առաջատար ընկերությունների ղեկավարները։

Հաջորդ օրը վարչապետը կանցկացնի Պեկինում։ ՌԴ կաբինետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Միշուստինը կհանդիպի Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին և բանակցություններ կվարի Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ։