Լեհաստանում բնակելի շենքի տանիքը կոտրել է մետաղյա առարկան։ Ենթադրվում է, որ այն ընկել է դեպի Իռլանդիա թռչող ինքնաթիռից։

Միջադեպը տեղի է ունեցել Ռակով Վելիկոպոլսկի գյուղում։ Անհայտ օբյեկտը լուրջ վնաս է հասցրել տանիքին եւ ընկել ներս, սակայն ոչ ոք չի տուժել: Տանտերը պատմել է, որ այդ ժամանակ աշխատանքի է եղել, սակայն քոթեջում մնացել է որդին։ Ավելի ուշ տղամարդը առաստաղի մեջ անցք է գտել, որի չափը մոտավորապես 100/70 սմ է, իսկ ձեղնահարկում գտնվել է շուրջ չորս կիլոգրամ քաշով կլոր մետաղական առարկա, որը բաժանվել է երկու մասի: 

Անհայտ օբյեկտի ծագումը պարզել դեռ չի հաջողվել։   

Աերոնավիգացիոն գործակալությունում պարզել են, որ Ռակովի վրայով թռել է Իռլանդիա ուղեւորվող օդանավը։ Մեկ այլ վարկած էլ այն է, որ առարկան եղել է գյուղատնտեսական մեքենայի մաս, որը պոկվել է աշխատանքի ընթացքում։