Անօդաչուն գրոհել է Կրասնոդարի շրջաններից մեկը։ Պայթյունների կադրերը հրապարակել են գրոհի ականատեսները ցանցում, տեղեկացրել է «Военкоры Русской Весны» Թելեգրամ-ալիքը։

Ականատեսները տեղեկացրել են, որ կամիկաձե-անօդաչուի հարվածը վնասել է այն շենքը Մորսկայա փողոցում, որտեղ տեղակայված է բջջային օպերատորի հեռահաղորդակցային աշտարակը։ Առավոտյան ժամը 4-ին մարդիկ սկզբում լսել են ուժեղ բվվոց երկնքում, իսկ հետո՝ պայթյուններ։