Անվադողեր արտադրող Michelin ընկերությունը վաճառում է իր ակտիվները Ռուսաստանում։ Ընկերությունը Ռուսաստանի Դաշնությունում ներկայացված է ավելի քան 26 տարի։

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Michelin-ը պայմանագիր է կնքել Power International Tires-ի հետ՝ ռուսական երկու ընկերությունների ձեռքբերման վերաբերյալ։