Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը 40 արի առաջ, մինչ ԱՄՆ ուղեւորվելը, բախվել է պոտենցիալ սպանության սպառնալիքի հետ՝ համաձայն Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) վերջերս հրապարակած փաստաթղթի, տեղեկացրել է CNN հեռուստաալիքը։

ՀԴԲ-ի The Vault կայքում հրապարակվել է փաստաթղթի 103 էջ։ Դրանցում նշվում է հանգուցյալ թագուհու ԱՄՆ կատարած մի քանի ուղեւորությունների մասին, ներառյալ պաշտոնական շրջագայությունն ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հետ Արեւմտյան ափով 1983թ.։

Փաստաթղթերից մեկում մանրամասն նկարագրված է այն տեղեկությունը, որն ստացվել է այդ այցից մոտ մեկ ամիս առաջ Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունից, այն մասին, որ «մի մարդ զանգել է հեռախոսով եւ պնդել, որ իր դուստրը սպանվել է Հյուսիսային Իռլանդիայում ռետինե փամփուշտով»։

«Այդ մարդը նաեւ պնդել է, որ պատրաստվում է վնաս հասցնել թագուհի Եղիսաբեթին ինչ-որ իր նետելով «Ոսկե դարպասներ» կամրջից «Բրիտանիա» զբոսանավի վրա, երբ այն անցնի կամրջի տակով, կամ կփորձի սպանել թագուհուն, երբ նա այցելի Յոսեմիթի ազգային այգի»,- նշվել է փաստաթղթում։

Նույն փաստաթղթում տեղեկացվել է, որ «Գաղտնի ծառայությունը մտադիր է փակել հետիոտն անցումները «Ոսկե դարպասներ» կամրջին, երբ զբոսանավը մոտենա դրան»։

Հրապարակված փաստաթղթերում չի հիշատակվել զգուշավորության որեւէ միջոցի մասին, որոնք կարող էին կիրառվել ազգային այգում, եւ չի տեղեկացվել, թե արդյոք որեւէ ձերբակալություն է կատարվել։

Ֆայլերը ի ցույց են դնում ՀԴԲ-ի զգոնությունը հնարավոր սպառնալիքների դեպքում, երբ երկիր է այցելել բրիտանացի միապետը, համագործակցությունը ԱՄՆ Գաղտնի ծառայության հետ եւ անհանգստությունը՝ կապված թագուհու այցի ժամանակ Իռլանդական հանրապետական բանակի  ու նրա կողմնակիցների հետ։

Այդ պայթյունի հետեւանքով զոհվել է երեք մարդ, երկուսը՝ երեխա։ Թագուհու ԱՄՆ ուղեւորություններից շատերն անցել են Հյուսիսային Իռլանդիայումի խռովությունների ժամանակ, եւ փաստաթղթերը ցույց են տալիս, որ ՀԴԲ-ն մանրակրկիտ հետեւել է թագուհու այցերի պատրաստությանը երկար տարիներ։

Փաստաթղթերից մեկում, 1989թ. Քենտուկի մասնավոր այցելությունից առաջ, նշվել է, որ չնայած ՀԴԲ-ն կոնկրետ որեւէ սպառնալիքի մասին չգիտեր, «մշտապես պահպանվել է սպառնալիքի հնարավորությունը Իռլանդական հանրապետական բանակի կողմից»։

Մեկ այլ փաստաթղթում (1976թ. հուլիս) նշվել է այն դեպքի մասին, երբ թագուհին վերադարձել է Ատլանտիկայով, որպեսզի օգնի նշել Ամերիկայի երկու հարյուրամյակը, Ֆիլադելֆիայում, Վաշինգտոնում եւ Նյու Յորքում կանգառներով։

Այդ ուղեւորության ժամանակ, ինչպես նշվել է ՀԴԲ փաստաթղթերում, օդաչուին կանչել են դատարան Բեթերի-փարկի տարածքում «Անգլիա, կորի՛ր Իռլանդիայից» մակագրությամբ երկտեղանոց ոչ մեծ ինքնաթիռի թռիչքի համար։