Ց, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին կիրակի հրապարակված հարցազրույցում, քանի որ նրա կառավարությունը քննարկում է նախագծից հրաժարվելու հնարավորությունը։

Իտալիան միակ խոշոր արևմտյան երկիրն է, որ միացել է չինական BRI ծրագրին, որը ենթադրում է հին Մետաքսի ճանապարհի վերականգնում, որպեսզի Չինաստանը կապի Ասիայի, Եվրոպայի և նրա սահմաններից դուրս երկրների հետ՝ ենթակառուցվածքի մեծ ծախսերով։

  Il Messaggero   օրաթերթին տված հարցազրույցում Մելոնին ասել է, որ դեռևս շատ վաղ է կանխատեսել Իտալիայի որոշումը նախագծում մնալու մասին, որին միացել էր 2019 թվականին՝ առաջ բերելով Վաշինգտոնի և Բրյուսելի քննադատությունը։

«Մեր գնահատականը շատ նրբանկատ է և բազմաթիվ շահեր է շոշափում»,- ասել է Մելոնին։ Պայմանագրի գործողության ժամկետը սպառվում է 2024-ի մարտին, և այն ինքնըստինքյան կերակարաձգվի, եթե կողմերից մեկը երեք ամիս առաջ չհայտնի իր դուրս գալու մասին։ 

Reuters գործակալությանն անցած տարի տված հարցազրույցում, նախքան սեպտեմբերյան ընտրությունների արդյունքում իշխանության գալը, Մելոնին հասկացնել է տվել, որ հավանություն չի տալիս 2019 թվականի այդ քայլին՝ հայտարարելով, որ ինքը «քաղաքական կամք չունի Իտալիա կամ Եվրոպա չինական էքսպանսիային օժանդակելու համար»։

Իտալիայի վարչապետը նշել է, որ թեև Իտալիան «Մեծ յոթնյակի» միակ երկիրն էր, որ ստորագրել է ««Գոտի և ուղի» հուշագիրը, սակայն այն չի եղել Չինաստանի հետ ամենաամուր տնտեսական ու առևտրային կապերն ունեցող եվրոպական և արևմտյան երկիրը։

«Սա նշանակում է, որ Պեկինի հետ հնարավոր է լավ հարաբերություններ պահպանել, այդ թվում կարևոր ոլորտներում, առանց այն բանի անհրաժեշտության, որ դրանք ընդհանուր ռազմավարական ծրագրի մաս լինեն»,- ասել է նա։