Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի   հարաբերություններում  լարվածությունն աճում է, քանի որ Ռուսաստանը շարունակում է շուկա հանել ավելի էժան հում նավթի հսկայական ծավալներ և վիժեցնում է գները բարձրացնելու Սաուդյան Արաբիայի ջանքերը, գրում է The Wall Street Journal-ը։

Հաղորդվում է, որ Սաուդյան Արաբիան իր զայրույթն է արտահայտել Ռուսաստանի հասցեին՝  իր նախորդ խոստումը չկատարելու համար, ըստ որի ի պատասխան արևմտյան պատժամիջոցների, հունիսի 4-ին Վիեննայում կայանալիք  ՕՊԵԿ+  կարևոր հանդիպման նախաշեմին պետք է սահմանափակեր նավթի արդյունահանումը։

Այս շաբաթ ավելի վաղ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը հանդես էր եկել զգուշացմամբ՝ շուկային ազդարարելով արդյունահանման հետագա կրճատման հնարավորության մասին, սակայն Ռուսաստանի վարչապետը շուտով հերքեց նրան՝ կասկած հայտնելով հետագա կրճատումների վերաբերյալ։

Ապրիլի սկզբին Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը և ՕՊԵԿ+-ի այլ անդամներ հայտարարել էին, որ այս ամիս կկրճատեն արդյունահանումը, ինչը, ակնկալվում էր կպաշտպանի նավթի գները․ Սաուդյան Արաբիան այս ամիս սկսեց կրճատել արդյունահանումը, սակայն վերջին տվյալները ցույց են տալիս, որ Ռուսաստանը շարունակում է մեծ ծավալով նավթ բերել շուկա՝ մեծացնելով համաշխարհային պրոֆիցիտը և ճնշում գործադրելով գների վրա։