Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է մտցրել Իրանի դեմ 50 տարով պատժամիջոցներ կիրառելու մասին որոշման նախագիծը, տեղեկացնում է «Էկոնոմիչեսկայա պրավդան»։

Փաստաթղթի համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ  պատժամիջոցները կիրառվում են 50 տարվա ժամկետով և ներառում են առևտրական գործողությունների լիակատար արգելում, ռեսուրսների տարանցման դադարեցում, Ուկրաինայի տարածք թռիչքների և փոխադրումների արգելում և Իրանի ռեզիդենտների կողմից կապիտալի դուրս բերման կանխում։

Պատժամիջոցների կատարման մոնիթորինգը պետք է իրականացնեն Անվտանգության, Արտաքին հետախուզության ծառայությունները, Ազգային բանկը և պետական այլ մարմիններ։

Առաջարկվում է արգելել Իրանի տարածքում ներդրումները, ինչպես նաև կասեցնել էլեկտրոնային վճարման միջոցները։