Ադրբեջանի, և Ուզբեկստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Շավքաթ Միրզիյոևը առաջինն են շնորհավորել Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Էրդողանի գրասենյակին։

Քիչ անց թուրքական պետական Անադոլու գործակալությունը հաղորդեց, որ վերընտրվելու կապակցությամբ Թուրքիայի  առաջնորդին շնորհավորել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, որը Էրդողանի վերընտրությունն անվանել է թուրքական ժողովրդի «անփոփոխ արժեքավոր վստահության նշան»։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով, գործող նախագահ Էրդողանը վերընտրվել է։

Ինչպես տեղեկացնում է թուրքական  OdaTV-ն, 99% քվեատուփերի քվեաթերթիկների հաշվումից հետո Էրդողանը հավաքել է ընտրողների ձայների 52%-ը, իսկ Քըլըչդարօղլուն՝ 47%-ը։