Մոտ 10 անօդաչու թռչող սարք փորձել է անցած օրը գրոհել Բրյանսկի մարզի Կլիմովյան շրջանը, հետեւանքներից հաջողվել է խուսափել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է  արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

«Նախնական տեղեկատվությամբ՝ Բրյանսկի մարզում մեկ օրում գրանցվել է անօդաչուների հետ կապված 10 միջադեպ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

«Բոլոր միջադեպերը հետեւանքներ չեն ունեցել»,- ավելացրել է նա։