Հայաստանն արևելյան գործընկերներության ծրագրի շրջանակներում առնվազն 5 ուղություններով համարվում է առաջատար պետություն․ օրինակ անկախ դատական համակարգի կայացումը, հակակոռուպցիոն քաղաքականությունը, ընտրությունների, հավատքների ազատությունը և այդպես շարունակ: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երեւանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ  նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև հարցրեց՝ ի՞նչ պետք է անել, որ ժողովրդավարությունը ամրապնդելու  հույսը դնենք ինչ-որ մեկի կամքի վրա, այլ,  ինստիտուտների, որը բարեփոխումների օրակարգի մաս է կազմում․ «Մենք կարողացանք ամենադժվար պայմաններում ժողովրդավարություն ապահովել, բայց ես, միևնույն է, ուզում եմ վերադառնալ ավելի խորը ինստիտուցիոնալ բարեփոխումներին, և դա կրթությունն է, որովհետև իմ համոզմամբ ժողովրադավարությունը ուղիղ կապի մեջ է կրթության որակի և կրության հասանելիության հետ, որովհետև այն, որ մեր հարյուրավոր գյուղերում կրթության պայմաններ չկան, դա ժողովրադավարության ամենամեծ մարտահրավերն է»։