Գերմանիան, ինչպես եւ Եվրամիությունը շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմամբ: Այդ մասին հոկտեմբերի 3-ին Trend-ին հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հերբերտ Քվելլեն:
Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ լուծումը հնարավոր է միայն միջազգային հանրության օգնությամբ:
«Մենք միշտ աջակցել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Միեւնույն ժամանակ, մենք պետք է ընդունենք բանակցությունների ձեւաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության փաստը: Ոչ ոք չի ցանկանում խախտել այդ ձեւաչափը», - հայտարարել է դեսպանը:
Դեսպանը վստահություն է հայտնել, որ Հարավային Կովկասում Եվրամիության նոր հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առաջիկայում հանդես կգա նոր առաջարկներով:




























