Ռուսաստանի Ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը Հարավային Օսիայում ծագած նախընտրական սկանդալի կապակցությամբ ժամանել է Ցխինվալի:
Մայրաքաղաքում անկարգություններ են սկսվել, երբ Հարավային Օսիայի ԿԸՀ-ն հրաժարվել է նախագայի թեկնածու գրանցել ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ձամբոլատ Տեդեեւին, քանի որ նա վերջին տասը տարիներին մշտապես չի բնակվել հանրապետությունում, հայտնում է «Грузия Online»-ը:
Ռուսական լրատվամիջոցները Նուրգալիեւի այցի մասին տեղեկություն չեն տարածել: Հաղորդվում է միայն, որ հոկտեմբերի 2-ին Նուրգալիեւը Վլադիկավկազում եւ Չերկեսկում հանդիպումներ է ունեցել ՆԳՆ անձնակազմի հետ, նշում է «Газета.Ru»-ն:




























