Հայ ազգային կոնգրեսը Երեւանի թիվ 10 ընտրատարածքում պատրաստվում է որպես պատգամավորի թեկնածու առաջադրել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
Հայաստանի առաջաին նախագահ, ընդդիմադիր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ կոնգրեսն այսօր քաղխորհրդի նիստ է գումարել, որտեղ քննարկվում է Փաշինյանի առաջադրման հարցը:
Ի դեպ, այդ ընտրատարածքում առաջադրվելու ցանկություն էր հայտնել նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Արման Մուսինյանը մեկ անգամ եւս վերահաստատեց, որ ՀԱԿ-ը չի աջակցելու Սուրենյանցի թեկնածությունը, քանի որ նա ինքն է ինքնառաջադրվել եւ իր թեկնածությունը չի համաձայնեցրել ՀԱԿ-ի հետ:
Հիշեցնենք, որ Փաշինյանը ընդհատակում էր 2008թ. մարտի 1-ից, եւ 2009թ. հուլիսի ինքնակամ հանձնվել է իրավապահներին: Նրա դեմ քր.գործ է հարուցվել Քր.օր-ի 225-1 (Զանգվածային անկարգությունների կազմակերպում) եւ 316-1 (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ):
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




























