Արագածավան գյուղի ՋՕԸ պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը, որը ծեծի է ենթարկել համագյուղացուն՝ 24-ամյա Արմեն Սահակյանին, երեկ ուշ երեկոյան ազատվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ հունիսի 7-ին Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Արմեն Սահակյանի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Միջադեպը հրահրել էր Արագածավանի բնակիչների զայրույթը, վերջիններս փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը եւ պահանջել, որ Սուրեն Թորսոսյանը ներկայանա եւ պատասխան տա իր արածի համար:

«Նիկոլի տասովկեքով ա ինքն ըտենց անում». պատմում է ՔՊ–ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդը

Արագածավանում ՔՊ-ականի կողմից բռնության ենթարկված տղան եղել է արնահոսող վերքով. Երկու հանգուցակար են դրել գլխին