Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը հոկտեմբերի 29-ին հավատարմագրերն է հանձնել Գերմանիայի նախագահ Հորսթ Քյոլերին։

Հայաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Գերմանիայի նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւոր գործընկեր է Գերմանիայի համար։ Դեսպան Մարտիրոսյանն իր հերթին շեշտել է Գերմանիայի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հայկական կողմի պատրաստակամությունը։ Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում` համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։

Զրույցի ընթացքում դեսպան Մարտիրոսյանը ներկայացրել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները։