Սեւանի կանաչելու հիմնական պատճառը ջրի քիչ քանակությունն է, պակասությունը: Այս մասին NEWS.am –ի հետ զրույցում ասաղ Կանաչների միության նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը:
«Սեւանա լիճը ժամանակին ունեցել է 58 միլիարդ, իսկ հիմա երեւի 32-33 միլիարդ խորանադր մետր է, կանաչելու հիմնական խնդիրը սա է: Եւ մյուս խնդիրը, որը եւս պակաս կարեւոր չէ, այն է, որ ամբողջ Գեղարքունիքի մարզի կոյուղաջրերը եւ արտադրական ջրերը լցվում են Սեւանա լիճ»,- ասաց նա:
Բնապահպանի կարծիքով՝ այս պատճառով Սեւանա լճի ջուրը այլեւս պիտանի չի լինի խմելու եւ ոռոգման նպատականերով եւ մեծ ազդեցություն այն կունենա լճի կենդանական աշխարհի վրա: Բնապահպանը փաստում է՝ տարիներ շարունակ ոչինչ չի ձեռնարկվում լճում ջրի մակարդակը վերականգնելու համար:
«Հայաստանի Հանրապետության 25 տարվա քաղաքականությունը հետեւյալն է, որ միջին մակարդակը պետք է բարձրացվի, բայց դա կեղծ է, սուտ է, մակարդակը չի բարձրացվում, որ ժողովրդի մոտ լարվածություն չլինի: Իշխանությունները չեն ասում, որ միլիոնավոր միջոցներ են պետք մակարդակը բարձրացնելու համար եւ խաբում են, սա սրիկայություն է ուղղակի: Եթե մի համակարգը անընդհատ աղտոտվում է, չի վերականգնվում, սպառնում է լրիվ ծաղկում եւ ճահճացում, եւ ի վերջո, որպես այս տարածաշրջանում խմելու ջրի պաշար իր նշանակությունը կկորցնի»,- ասաց նա:
Բնապահպանը նշեց, որ շատ հաճախ Սեւանա լճից ջուր է բաց թողնվում այն ժամանակ, երբ որ առատ ջուր կա. «Այն, ինչ-որ ես իմ աչքով տեսել եմ Սեւանա լճի հետ կապված, դա սոսկալի բան է»:
Նշենք, որ օրեր առաջ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել էր, որ այս տարի եւս Սեւանա լիճը կկանաչի, սակայն այնուամենայնիվ նախատեսվում է լճից ջուր բաց թողնել:
Գեղարքունիքի մարզի կոյուղաջրերը եւ արտադրական ջրերը լցվում են Սեւանա լիճ. Ինչ է սպասվում լճին

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























