Հայաստանի պետական պարտքը 2022 թվականի արդյունքներով նվազել է՝ ՀՆԱ-ի 60,3 տոկոսից հասնելով 46,7 տոկոսի։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Այսպիսով, Հայաստանի պետական պարտքը 2022 թվականի վերջի դրությամբ բացարձակ թվերով կազմել է 10 մլրդ 86,4 մլն դոլար։ «Այսինքն՝ ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի մակարդակը զգալիորեն նվազել է, քան նախկինում սպասվում էր։ 2022 թվականի վերջին մենք ենթադրում էինք 50-51 տոկոս անկում»,-ասաց Հովհաննիսյանը ՝ առանց շեշտելու, որ այս պատկերը պայմանավորված է առաջին հերթին դոլարի փոխարժեքի կտրուկ անկմամբ։

Ընդհանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում կառավարության արտաքին պարտքի ծավալը կրճատվել է մոտ 297 մլն դոլարով կամ 4,8 տոկոսով՝ կազմելով 5 մլրդ 894,1 մլն դոլար:

Ընդ որում, զգալիորեն աճել է ներքին պետական պարտքի մասնաբաժինը։ Դա հիմնականում տեղի է ունեցել պետական պարտատոմսերի թողարկման հաշվին։ Այն աճել է 1 մլրդ 615 մլն դոլարով կամ 63 տոկոսով։

Ընդհանուր առմամբ, կառավարության պարտքի սպասարկման համար հատկացվել է 198,9 մլրդ դրամ։ Դա 9,3 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին։