Ամերիկյան «Philos Project» կազմակերպության պատվիրակությունը Ջերմուկում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը:

Նա հայտնել է, որ պատվիրակության այցը` Հայաստան նախաձեռնել է «Philos Project»-ի նախագահ Ռոբերտ Նիքոլսոնը` Ջեյմս Թուֆենկյանի հիմնադրամի աջակցությամբ:

Պատվիրակության կազմում ընդգրկված է նաև կրոնական ազատությունների հարցով ԱՄՆ նախկին հատուկ հանձնարարություններով դեսպան Սեմ Բրաունբեքը:

Այցի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակի, ադրբեջանական ագրեսիայի հետևանքների և քրիստոնեական մշակույթի հետ: