Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 23։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով BMW-ն կողաշրջվել է, իսկ ավտոմեքենաներից մեկն էլ տապալել է երկաթե էլեկտրասյունը։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վիրավորներից 3-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ռեանոմոբիլներով տեղափոխում են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։





























