Մի քանի ամիս առաջ շրջանառության մեջ դրվեց ՀՀ կառավարությա որոշման նախագիծ, ՀՀ քաղաքացիություն ստանալու հետ կապված, որով սահմանվում էին մի քանի բնագավառներում զգալի ավանդ ունենալու չափորոշիչները: Ոլորտը շատ բարդ է, մինչ այժ որոշումը չի ընդունվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ոստիկանության անձնագրային վարչության նախկին ղեկավար Մնացական Բիչախչյանը:
Նա նաեւ նշել է. «Առաջարկվում է մաս-մաս ընդունել: Օրինակ, չէր խանգարի, եթե առանձին ընդունվեր անշարժ գույքի ձեռքբերման հիմքով ՀՀ քաղաքացիության համար պարզեցված կարգով դիմելու որոշում, այն կաշխուժացներ տնտեսության տվյալ ոլորտը, կկանխեր լճացումը և շատ ու շատ այլ ռիսկեր:
Ամենամեծ ռիսկը, որ անմիջապես կպաշտպանի բնակարան ձեռբերողների շահերը. ֆինանսական ակտիվություն լինելու պարագայում շատ կառուցապատողներ չեն գնա արհեստական սնանկացումերի, որի արդյունքում էլ չեն տուժվի բնակարաններ ձեռքբերողները:
Ընդ որում, այստեղ պետք է հստակ բացատրել, որ անշարժ գույք ձեռքբերելը ոչ թե ՀՀ քաղաքացիության շնորհման հիմք պետք է լինի, այլ պարզեցված կարգով դիմելու իրավունք»։





























