Թայվանի կենտրոնական բանկը շաբաթ օրը հայտարարել է, որ կապեր է հաստատել ԱՄՆ ֆինանսների նախարարության հետ եւ շարունակելու է քննարկել նրա հետ արժութային քաղաքականությունը, քանի որ ԱՄՆ-ն կղզին թողել է մոնիթորինգի ցուցակում, տեղեկացրել է Reuters-ը։

Նախարարությունն իր արժութային կիսամյակային հաշվետվությունում նշել է, որ Շվեյցարիան մնում է «մոնիթորինգի ցուցակում» վեց այլ առեւտրային գործընկերների՝ Չինաստանի, Թայվանի, Հարավային Կորեայի, Գերմանիայի, Մալայզիայի եւ Սինգապուրի հետ միասին։

Թայվանի կենտրոնական բանկը պատասխանել է, որ կապի իր խողովակները ԱՄՆ գանձապետարանի հետ «հարթ» են։

«Ապագայում երկու կողմերը կշարունակեն շփվել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին է տնտեսական եւ արժութային քաղաքականությունը՝ լավ փոխգործակցության հիման վրա»,- նշվել է հաղորդագրությունում։