Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոյեւը կիրակի կմեկնի Իրանի մայրաքաղաք Թեհրան՝ երկկողմ բանակցություններ վարելու համար, տեղեկացրել է Mehr-ը։
Միրզիյոյեւը գլխավորելու է բարձրաստիճան քաղաքական եւ տնտեսական պատվիրակությունը, նա հանդիպելու է իր իրանցի պաշտոնակցի՝ Էբրահիմ Ռայիսիի հետ։
Միրզիյոյեւի այցի ընթացքում տեղի կունենան Իրանի եւ Ուզբեկստանի բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպումներ։
Երկու երկրները կստորագրեն տարբեր ոլորտներում համագործակցության փաստաթղթեր։





























