ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքի գրասենյակային շենքում տեղի ունեցած երեկույթի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, մեկ մարդ զոհվել է, տասը վիրավոր է, հաղորդում է ABC News-ը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները։

Հեռուստաալիքը նշում է, որ մահացածը՝ 17-ամյա աղջիկը, հրմշտոցի մեջ է հայտնվել, երբ փորձել է փախչել հրաձգությունից, ինչի հետեւանքով նա ողնուղեղի լուրջ վնասվածքներ է ստացել:

«Ոստիկանությունը դեպքի վայրում հայտնաբերել է մի քանի միավոր հրազեն եւ պարկուճներ, այդ թվում՝ հրացանի փամփուշտներով ատրճանակներ»,-ասվում է հեռուստաալիքի տարածած հաղորդագրության մեջ։

Հրաձգության մեջ կասկածվող 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է: