Կանադական Տորոնտո քաղաքը կրկին ծածկվել է անտառային հրդեհներից առաջացած ծխով, հաղորդում է CTV հեռուստաալիքը:
Ներկայումս այրվում են Օնտարիո նահանգի հյուսիսում եւ հարեւան Քվեբեք նահանգում գտնվող անտառները: Երկրի ազգային օդերեւութաբանական բյուրոն հայտնել է, որ Տորոնտոյում օդի աղտոտվածության մակարդակը 10 բալանոց սանդղակի համար կազմում է յոթ միավոր:
Միեւնույն ժամանակ, մասնագետները հույս ունեն, որ հունիսի 19-ին քաղաքում բնապահպանական իրավիճակը կարող է լավանալ:





























