Մեծ Բրիտանիայի կառավարությունը օրենք է պատրաստել, ըստ որի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան Ուկրաինային փոխհատուցում չի վճարել։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլին։
«Մեծ Բրիտանիան պատրաստ է պատժամիջոցներ կիրառել, որպեսզի Ռուսաստանը վերակառուցի այն երկիրը, որի վրա այդպես անխոհեմ կերպով հարձակվել է», - Reuters-ը մեջբերում է Քլիվերլիի խոսքերը:
Նոր օրենքը բրիտանական պատժամիջոցների ցուցակում հայտնված անձանց թույլ կտա իրենց սառեցված ակտիվները նվիրաբերել Ուկրաինայի վերականգնմանը։





























