Հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Հյուսիսատլանտյան դաշինքը պաշտոնապես Ուկրաինային չի հրավիրի դառնալ անդամ երկիր: Այս մասին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Վիլնյուսի գագաթնաժողովում և գագաթնաժողովի նախապատրաստման ժամանակ մենք չենք քննարկում պաշտոնական հրավեր տրամադրելու հարցը»,- ասել է նա։
Միաժամանակ Սթոլթենբերգը խոսել է Ուկրաինայում ընթացող պատերազմի ասին՝ նշելով. «Մենք բոլորս ցանկանում ենք, որ այս պատերազմը ավարտվի, բայց արդար խաղաղությունը չի կարող նշանակել հակամարտության սառեցում եւ Ռուսաստանի կողմից թելադրված գործարքի ընդունում»:





























