Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 63 մլն եվրո, հայտնում է ուկրաինական Unian հրատարակությունը՝ հղում անելով ֆինանսների նախարարության մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ այդ միջոցները կուղղվեն պետական բյուջեի ծախսերի մասնակի մարմանը, մասնավորապես՝ 2023 թվականի փետրվար-մարտ ամիսների ուսուցիչների և պետական կառույցների աշխատակիցների վարձատրությանը։
Վարկը մարելու համար Ուկրաինային տրվել է 10 տարի և չորս տարվա արտոնյալ ժամկետ։





























