Ուկրաինան 2022 թվականի փետրվարից զենք մատակարարողներին վճարել է ավելի քան 800 միլիոն դոլար՝ չմարված պայմանագրերի համար։ Այդ մասին գրում է The New York Times-ը։

Հաղորդվում է, որ շատ դեպքերում Ուկրաինայի զինված ուժերի սպառազինությունը տեղափոխվել է ոչ թե հավաքման գծից, այլ պահեստից։

Հրատարակությունը գրում է նաեւ, որ մատակարարվող զինատեսակների 30%-ը վերանորոգման կարիք ունի։

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գավրիլովը հաստատել է, որ որոշ հաուբիցների որակի հետ կապված խնդիրներ կան։

Հրատարակությունը հիշեցնում է, որ ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր Արևմուտքը Կիևին մատակարարել է տասնյակ միլիարդավոր դոլարների զենք։