Առողջ ապրելակերպը նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգն ավելի քան 10 տոկոսով։

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ մասնագետների խորհուրդներին հետևող մարդիկ միջինը 10 տոկոսով նվազեցնում են թոքերի և հաստ աղիքի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը, գրում է Cancer պարբերականը։

Առաջարկությունների թվում են ալկոհոլից, ծխախոտից հրաժարվելը, ակտիվ ապրելակերպը, ֆիզիկական ակտիվությունը, մրգերի ու բանջարեղենի օգտագործումը։