Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան  որոշում է ընդունել արգելել Եվրասիական տնտեսական միության տարածքից կաթնասուն կետանմանների մի շարք տեսակների դուրսբերումը, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ին ԵՏՀ տնտեսական բլոկում։

«Հանձնաժողովն օպերատիվորեն արձագանքում է առկա մարտահրավերներին եւ քայլեր է ձեռնարկում՝ ուղղված, այդ թվում, շրջակա միջավայրի պաշտպանությանն ու հազվադեպ կենդանիների պոպուլյացիայի պահպանմանը ԵԱՏՄ երկրներում։ Այս դեպքում խոսքը կետերի, դելֆինների եւ ծովախոզուկների մասին է»,- որոշումը մեկնաբանել է ԵՏՀ մաքսա-սակագնային եւ ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։

Նա պարզաբանել է, որ ներկա պահին կետանմանների դուրսբերումն իրականացվում է այն թույլտվության (հավաստագրի) հիման վրա, որը տրվում է միության անդամ պետության լիազոր մարմնի կողմից։ Սակայն գործող կարգը թույլ չի տալիս լիովին ապահովել կենդանական աշխարհի օբյեկտների պահպանման վերահսկողությունը։

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո 30 օրացուցային օրվա սպառվելուն պես։