Բուդապեշտը և Բելգրադը հուշագիր են ստորագրել Դրուժբա նավթամուղի հունգարական հատվածից նոր նավթամուղի կառուցման վերաբերյալ։

Փաստաթղթի ստորագրմանը Հունգարիայի հետ սահմանի մոտ գտնվող Պալիչ գյուղում մասնակցել են երկու երկրների նախագահներ Ալեքսանդր Վուչիչը և Կատալինա Նովակը, ինչպես նաև վարչապետներ Անա Բռնաբիչը և Վիկտոր Օրբանը։

Փաստաթուղթն անձամբ ստորագրել են Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն և Սերբիայի էներգետիկայի նախարար Դուբրասկա Ջեդովիչը։