«Տիտանիկի» խորտակման վայրում անհետացած բաթիսկաֆը որոնող անձնակազմերը երեքշաբթի 30 րոպե ընդմիջումով «ակուստիկ արձագանք» են լսել՝ համաձայն որոնումների ընթացքի մասին ներքին կառավարական հաղորդագրության, հաղորդում է CNN-ը:

Թակոցը շարունակվել է լսվել  չորս ժամ անց, երբ գործարկվել են լրացուցիչ հիդրոակուստիկ սարքերը։ Հաղորդագրության համաձայն՝ պարզ չէ, թե երեքշաբթի երբ է հնչել ակուստիկ արձագանքը եւ  որքան է այն տեւել։ Երեքշաբթի երեկոյան հրապարակված հերթական թարմացումը ենթադրում էր, որ ավելի շատ ձայներ են լսվել, թեեւ դա չէր նկարագրվել որպես «թակոց»: ԱՄՆ-ի Առափնյա պահպանությունը երեքշաբթի հայտնել էր, որ դա պայմանավորված է նրանով, որ բաթիսկաֆում գտնվող հինգ մարդու թթվածինը սպառվում է։

Չորեքշաբթի առավոտյան ԱՄՆ առափնյա պահպանությունը հայտնել էր, որ կանադական ինքնաթիռը, որն օգնում է որոնողական գործողությանը, «ստորջրյա աղմուկ է լսել որոնման տարածքում», սակայն հետագա որոնումները «բացասական արդյունքներ են տվել»:

Հունիսի 9-ին Բոստոնի առափնյա պահպանությունը հայտնել էր, որ զբոսաշրջիկները, որոնք ցանկանում էին սուզանավով տեսնել խորտակված «Տիտանիկ» նավը, անհետացել են։

Ներկայումս Ատլանտյան օվկիանոսում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։