Ընկերությանը, որին պատկանող բաթիսկաֆը Հյուսիսային Ատլանտիկայում դեպի «Տիտանիկի» խորտակման վայր զբոսաշրջային ուղեւորության ժամանակ անհետացել է, բազմիցս զգուշացրել են անվտանգության հետ կապված «աղետալի» խնդիրների մասին, հայտնում է  The Associated Press-ը՝ վկայակոչելով հրապարակված դատական փաստաղթեթրը։

OceanGate Expeditions ընկերությունը, որը գործում է Վաշինգտոնի Էվերեթ քաղաքում, 2021 թվականից ամեն տարի ուղեորություններ է իրականացնում «Տիտանիկի» մոտ:

OceanGates-ի ծովային օպերացիաների տնօրեն Դեյվիդ Լոքրիջը 2018 թվականին տեխնիկական զեկույց էր գրել, որում ասվում է, որ ստեղծվող նավը լրացուցիչ փորձարկման կարիք ունի եւ որ ուղեւորները կարող են վտանգի ենթարկվել, երբ այն հասնի «էքստրեմալ խորությունների», համաձայն հայցի, որն այդ տարի ներկայացվել էր Սիեթլի շրջանային դատարան։

Նույն տարում OceanGate-ը հայց էր ներկայացրել ընդդեմ Լոքրիջի՝ մեղադրելով նրան պայմանագրի խախտման մեջ, նա էլ հակընդդեմ հայց էր ներկայացրել՝ պնդելով, որ անարդարացիորեն ազատվել է աշխատանքից նրա համար, որ անվտանգության եւ փորձարկման մասին հարցեր է բարձրացրել։ Գործը կարգավորվել էր գաղտնի պայմաններով՝ այն հարուցվելուց ամիսներ անց:

Բացի այդ նավը այնպես էր նախագծվել, որպեզի կարողանա հասնել 4000 մետր խորության, որտեղ գտնվում էր «Տիտանիկը»։ Սակայն Լոքրիջի խոսքով սուզանավը հավասագրված էր միայն մինչեւ 1300 մ խորության համար եւ OceanGate-ը չէր վճարի արտադրողին սուզանավի ստեղծման համար, որը 4000 մ խորության հավասատգիր կունենար։

OceanGate-ի ընտրությունը «ուղեւորներին պոտենցիալ ծայրահեղ վտանգի կենթարկեր փորձնական սուզանավում», ասվում է հակընդդեմ հայցում:

2018-ին նաեւ նախազգուշացումներ էին ստացվել Ծովային տեխնոլոգիաների միությունից, որն իրեն բնութագրում է որպես «օվկիանոսի ինժեներների, տեխնոլոգների, քաղաքական գործիչների եւ մանկավարժների պրոֆեսիոնալ խումբ»: