2023թ. արձակուրդների սեզոնը նշանավորվել է Թուրքիայի գների ահռելի թանկացմամբ, ինչը ռուսաստանցիները չհիմնավորված են համարում։ Ո՞ւր կարելի է գնալ թուրքական ամառանոցների փոխարեն։ Հարցին պատասխանել է PANTEON տուրօպերատորի բաժնի ղեկավար Նադեժդա Տարբաեւան։
«Թուրքիայի գներն այս տարի իսկապես այլընտրանքի փնտրտուք են հարկադրում։ Եվ այդ այլընտրանքը կա։ Օրինակ, Մալդիվները։ Ամառը համարվում է լավ սեզոն կղզիներում, անձրեւները քիչ են, եղանակը՝ տրամադրող, ամռանը մալդիվյան հյուրանոցները շատ շահավետ առաջարկներ են անում՝ 30-40 տոկոս զեղչեր, անվճար կեցություն ու սնունդ 12-ից ցածր տարիքի երկու երեխայի համար»,- ասել է տուրօպերատորի ներկայացուցիչը։
Ասիայի սիրահարներին դուր կգան Թաիլանդի գները (մինչեւ 200 հազար մեկ շաբաթվա համար՝ երկուսով) եւ Շրի Լանկայում, որտեղ արժե գնալ հանուն լողափերի հանգստի եւ էքսկուրսիոն ծրագրերի։
«Կան ավելի բարդ տարբերակներ, որոնք պետք է նախապես պատվիրել, որպեսզի լավ տեղեր լինեն հյուրանոցներում, օրինակ՝ Սեյշելներում, որտեղ ուղիղ չվերթ կա, եւ Մավրիկիայում, որտեղ կարելի է թռչել հարմար «կցորդումներով»։ Չնայած Թուրքիայի համեմատ երկար թռիչքին՝ մենք տեսնում ենք, որ այս ուղղությունների նկատմամբ հետաքրքրությունը վերջին երկու տարիներին խիստ մեծացել է»,- նշել է փորձագետը։
Նադեժդա Տարբաեւան նշել է նաեւ, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար գրավիչ է մնում նաեւ Հունաստանը։
«Հունական ամառանոցների մեծ մաս կարելի է հասնել մեկ կցորդումով (Ստամբուլ, Երեւան, Բելգրադ, Դուբայ, Կահիրե), իսկ հյուրանոցներում Ռուսաստանից եկած հյուրերին դիմավորում են ուրախությամբ։ Վիզան նախկինի պես կարելի է ստանալ, եթե նախապես ճիշտ ներկայացվեն փաստաթղթերը։ Հանգստի արժեքը դժվարացած լոգիստիկայի պատճառով բարձրացել է, բայց շատ հայրենակիցներ նախկինի պես ընտրում են Հունաստանը որպես «Ամեն բան ներառված է» զանգվածային հանգստի այլընտրանք»,- ամփոփել է Նադեժդա Տարբաեւան։





























