Որոշ փորձագետներ ասում են, որ անհետացած սուզանավում, որում հինգ մարդ կա, թթվածնի քանակությունը դառնում է կենսական խնդիր, եւ միջազգային բարդ որոնողական գործողության շրջանակում, որն այժմ ամենադժվար փուլում է գտնվում,  Հյուսիսային Ատլանտիկա են տեղափոխվում ամենաժամանակակից սարքավորումները, հայտնում է CNN-ը։

«Տիտան» բաթիսկաֆն անհետացել է կիրակի առավոտյան, ինչը նշանակում է, որ հինգշաբթին նավը եւ նրա անձնակազմին գտնելու ամենակարեւոր օրն է։

Երեքշաբթի եւ չորեքշաբթի  որոնման տարածքում ջրի տակից լսված ակուստիկ արձագանքը ողջ մնացածների հույս էր ներշնչել, բայց դա նման է խոտի դեզում ասեղ փնտրելուն, եւ ժամանակը վճռական նշանակություն ունի, ասում են փորձագետները:

Ըստ պաշտոնական անձանց՝ պարզ կառավարմամբ, 21 ֆուտ երկարությամբ  սուզանավում, որտեղ ուղեւորների համար հարմար տեղավորվելու տեղ չկա, անձնակազմը հավանաբար սննդի եւ ջրի սահմանափակ պաշարներ ունի:

Առափնյա պահպանության առաջին շրջանի  արձագանքման համակարգող, կապիտան Ջեյմի Ֆրեդերիկն ասել է, որ որոնողական աշխատանքներին ներգրավված միջոցների թիվը հաջորդ մեկ կամ երկու օրվա ընթացքում կկրկնապատկվի։