Սթոկտոն Ռաշը մեկն է նրանցից, ով գտնվել է Հյուսիսային Ատլանտիկայում անհետացած ստորջրյա սարքում, նա ամուսնացած է առաջին կարգի երկու ուղեւորների (որոնք զոհվել են 1912թ. «Տիտանիկի» կործանման ժամանակ) ծոռնուհու հետ, տեղեկացրել է New York Times թերթը։

Ռաշը, որն ամուսնացած է Վենդի Ռաշի հետ, ԱՄՆ-ում գտնվող OceanGate Expeditions ընկերության գործադիր տնօրենն է, ընկերությանն է պատկանում «Տիտան» ստորջրյա սարքը, որն անհետացել է «Տիտանիկի» կործանման վայրում՝ Կանադայի ափերի մոտ։

Վենդի Ռաշը մանրածախ առեւտրի մագնատ Իսիդոր Շտրաուսի եւ նրա կնոջ՝ Իդայի ծոռնուհին է, երկու հարուստ մարդիկ, որոնք «Տիտանիկի» ուղեւորներն էին, երբ այն խորտակվեց սառցակտորի հետ բախման հետեւանքով, նշվել է հաշվետվությունում՝ հղում կատարելով արխիվային գրառումներին։

Իսիդոր Շտրաուսի՝ Macy's հանրախանութի համասեփականատիրոջ եւ նրա կնոջ՝ Իդայի ողբերգական պատմությունը ներկայացված է Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» բլոկբաստերում։

Վենդի Ռաշը Oceangate ընկերության հաղորդակցությունների գծով տնօրենն է եւ մինչ այժմ նախաձեռնել է երեք արշավ դեպի «Տիտանիկի» կործանման վայր 2021, 2022 եւ 2023թթ.։