Սուզանավի ուղեւորները, որոնք ուղեւորվել են դեպի Տիտանիկ, որի բեկորները հայտնաբերվել են Ատլանտյան օվկիանոսում, մահացել են առանց ցավի։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Փորձագետ Էյլին Մարիա Մարտին կարծում է, որ ապարատի մարմնի ոչնչացումը տեղի է ունեցել ընդամենը միլիվայրկյանում: Դա կարող էր տեղի ունենալ մինչ ներսում գտնվող մարդիկ կհասկանային, որ խնդիր կա, գրում է Gazeta.ru-ն։

Այլ փորձագետներ կասկածում են, որ նրանց մարմինները հնարավոր կլինի գտնել: