«Աերոֆլոտ»-ը հուլիսի 12-ից կսկսի Միներալնիե Վոդի-Երևան թռիչքները, հայտնում է ավիափոխադրողը։

«Աէրոֆլոտ»-ը բացում է Միներալնիե Վոդի-Երևան ուղիղ կանոնավոր չվերթների տոմսերի վաճառքը։ Թռիչքի օպերատորը Ռոսիա («Աերոֆլոտ» ընկերության մաս է) ավիաընկերությունն է »,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավիաընկերության տվյալներով՝ թռիչքները կիրականացվեն հուլիսի 12-ից՝ շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։

Ընկերությունն ակնկալում է, որ կովկասյան Միներալնիե Վոդին Հայաստանի հետ կապող նոր երթուղին պահանջված կլինի երկու երկրների հյուրերի և քաղաքացիների շրջանում։