Հայկական ընկերությունը, որը ԵՄ պաշտոնական ամսագրում նշված է որպես Taco ՍՊԸ, ներառվել է Եվրամիության կողմից հունիսի 23-ին մտցված 11-րդ հակառուսաստանյան պատժամիջոցների փաթեթի մեջ։

Տնտեսական գիտությունների դոկտոր Կարեն Ադոնցը Նովոստի Արմենիի-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի կառավարությունը բացահայտ է աշխատում։

Նա կոչ է արել   նախարարների կաբինետին հրավիրել ընկերությանը, ամբողջական  տեղեկատվություն ներկայացնել և կոչ անել այս կամ այն ապրանքը չարտահանել, քանի որ դա վտանգավոր է։

«Եթե դուք, ասենք, տեքստիլ կամ կոսմետիկա եք ներկրում և արտահանում, և դա խնդիրներ չի առաջացնում, քանի որ այդպիսի սահմնանափակումներ չկան։ Բայց այդ ցուցակը կարող է ընդլայնվել, և այդ դեպքում խնդիրներ կառաջանան։ Սպառնալիքը հասկանակի է, ուստի Հայաստանի կառավարությունը փորձում է թափանցիկություն ապահովել»,- ավելացրել է փորձագետը։

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցային ցուցակում երկու հայկական ընկերություն կա․ մեկը վերոհիշյալ Taco-ն է, մյուսը՝  Milur Electronics-ը։ Այս ընկերությունները զբաղվում են էլեկտրոնիկայի մեծածախ առևտրով։ Taco-ն համագործակցում է ռուսաստանյան «Ռադիոավտոմատիկա» էլեկտրոնիկայի դիլերի, իսկ  Milur Electronics-ը՝ ինտեգրալ միկրոսխեմաների մշակման ռուսաստանյան «Միլանդր» ընկերության հետ։

Արամ Դանիելյան