Հայաստանում ավտոմեքենաների համարանիշների նոր կարգ կմտցվի։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հունիսի 26-ին հայտարարել է հանրապետության ներքին գործերի փոխնախարար Դավիթ Ղամբարյանը»
Դրանք կվաճառվեն աճուրդում։ Ընդ որում՝ աճուրդներն իրենք կանցկացվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով։
«Տրամաբանությունը կլինի նույնը, ինչ եւ գործող համարների դեպքում։ Այսինքն՝ չեն լինի միայն տառերից կամ թվերից բաղկացած նշաններ։ Ամբողջ հարցը դրանց համադրության մեջ կլինի»,- ասել է փոխնախարարը։
Աճուրդների կազմակերպման կարգը եւ ավտոհամարանիշների մեկնարկային գինը կսահմանվեն կառավարության առանձին որոշմամբ։





























