Թուրքիայում՝ Էլյազիգ նահանգում, 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է տարերային աղետների հետեւանքների վերացման հարցերով զբաղվող վարչությունը։

Ըստ վարչության տվյալների՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 15։40-ին Սիվիրչե շրջանում։

Երկրաշարժի օջախը գտնվել է 4,99 կմ խորության վրա։