Մարոկկոյի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ անորոշ ժամանակով հետ է կանչում Շվեդիայում երկրի դեսպանին Ստոկհոլմի կենտրոնում Ղուրանն այրելու պատճառով, նշվել է գերատեսչության կայքում։
«Դեսպանը անորոշ ժամանակով հետ է կանչվել թագավորություն խորհրդակցությունների համար»,- ասված է հայտարարությունում։
ԱԳՆ-ում ավելացրել են, որ միջադեպի հետ կապված՝ Մարոկկոյում Շվեդիայի գործերի հավատարմատարը կանչվել է երկրի ԱԳՆ, որտեղ դիվանագետին տեղեկացրել են, որ վճռականորեն դատապարտում են չեն ընդունում կատարվածը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Ղուրանի այրման հանցավոր ակցիան Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ մուսուլմանական Կուրբան բայրամ տոնի առաջին օրը։ Ավելի ուշ Reuters-ը տեղեկացրել է, որ մզկիթի մոտ պատռել եւ այրել են Ղուրանը։ Նրա տվյալներով՝ տղամարդն ի նշան բողոքի պոկել է գրքի էջերը, դրանցով սրբել կոշիկները, իսկ հետո դրանց վրա բեկոն դրել եւ այրել։





























