«Մանկական Եվրատեսիլ-2009» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Լաուրա Հայրապետյանը` իր «Բարսելոնա» երգով: Լաուրա Հայրապետյանը հաղթող է ճանաչվել հունիսի 11-ին Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կայացած մրցույթի նախընտրական վերջին փուլում:
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2009»-ը կայանալու է նոյեմբերի 21-ին՝ Կիեւում եւ մասնակցելու են 13 երկրներ՝ Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Կիպրոսը, Մակեդոնիան, Մալթան, Ռումինիան, Սերբիան, Հոլանդիան, Շվեդիան եւ Բելգիան:
Նախորդ տարի «Մանկական Եվրատեսիլ 2008»-ում Հայաստանը ներկայացնում էր 13-ամյա Մոնիկա Մանուչարովան «Իմ երգի հնչյունը» երգով, եւ զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը:



























