Հայաստանն աշխարհում առաջատար երկրներից է արեւային համակարգերի տեղադրման ցուցանիշներով. մենք արդեն ատոմակայանի հզորությունից ավել տեղադրված  արեւային պանելներ ունենք, եւ դա արագ տեմպերով զարգանում է: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նրա խոսքով, ոլորտն այնքան արագ է զարգանում, որ էներգետիկ համակարգի գործընկերներն առաջարկում են տեմպի արագությունը էներգահամակարգի հետ բալանսի բերել:

Նախարարը նաեւ նշեց, որ նման զարգացմանը նպաստել են կառավարության կողմից իրականացվող վերականգնվող էներգետիկային ու էներգաարդյունավետությանը նպաստող ծրագրերը։