Թուրքական խոշոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է Շվեդիայի իշխանությունների լռությունը՝ կապված Ստոկհոլմում Ղուրբան-բայրամի տոնի առաջին օրը Ղուրանի այրման հետ։ Тwitter-ի իր էջում գրառում կատարելով՝ նա Շվեդիայի իշխանություններին լռությունն ամոթ է անվանել։

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը հայտարարել է, որ ոստիկանության որոշումն «օրինական է, բայց՝ անտեղի»։

«Ամոթ է, որ Սուրբ Ղուրանն այրվել է Շվեդիայում Ղուրբան-բայրամի տոնի առաջին օրը, իսկ իշխանությունները չեն խոսում այդ հանցանքի մասին։ Ես դատապարտում եմ այդ հարձակումը, որն ատելություն է հրահրում եւ չի նպաստում կրոնների եւ ռասաների միջեւ խաղաղությանը»,-գրել է Քըլըչդարօղլուն։