Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը լքում է «Սիրիզա» կուսակցության առաջնորդի պաշտոնը ընտրություններում պարտությունից հետո, գրում է BBC-ը։
«Նոր ժողովրդավարություն» պահպանողական կուսակցությունը հավաքել է ձայների գրեթե 41%-ը, իսկ «Սիրիզան»՝ 18%։
«Նոր ժողովրդավարության» ղեկավար, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ այժմ ունի «հզոր մանդատ՝ փոփոխությունների ուղով շարժվելու համար»։
Կրկնակի ընտրությունների անցկացման հունական կանոնների համաձայն՝ խոշորագույն կուսակցությունը ստանում է բոնուս՝ 20-50 տեղի տեսքով։
Կիրակնօրյա քվեարկությունից հետո «Նոր ժողովրդավարությունը» ստացել է բոլոր 50 տեղերը եւ ունի 158 օրենսդիր։





























