National Geographic ամսագիրն աշխատանքից ազատել է իր վերջին գրողներին եւ այլեւս չի վաճառվի, գրում են բրիտանական եւ ամերիկյան լրատվամիջոցները։
Հետագայում խմբագրական աշխատանքները կիրականացնեն արտահաստիքային հեղինակներն ու մի քանի հաստիքային խմբագիրներ, նշում են լրատվամիջոցները։
Ծախսերը կրճատելու միջոցառումների շրջանակում ամսագին այլեւս չի վաճառվի հաջորդ տարվանից։
«Կադրային փոփոխությունները չեն փոխի աշխատանքը կատարելու մեր ունակությունը, այլ ավելի շատ ճկունություն կտան, որպեսզի մեր լսարանին տարբեր պատմություններ պատմենք եւ հանդիպումներ կազմակերպենք»,-նշել է ամսագիրը։
Նոյեմբերի վերջին CNN-ը սկսել է աշխատանքից ազատել իր հարյուրավոր աշխատակիցների։



























